Ավստրալիան հայտնել է Պաղեստինը ճանաչելու մտադրության մասին
1 րոպեի ընթերցում

Ավստրալիան մտադիր է սեպտեմբերին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր Ասամբլեայի ժամանակ ճանաչել Պաղեստինի Պետությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է երկրի վարչապետ Էնթոնի Ալբանիզը։
«Ավստրալիան ճանաչում է սեփական պետություն ունենալու պաղեստինի ժողովրդի իրավունքը»,- Sydney Morning Herald-ի փոխանցմամբ, հայտնել է վարչապետը։
Ալբանիզը հավելել է նաև, որ Ավստրալիան կճանաչի Պաղեստինը պայմանով, որ երկիրը կկատարի Պաղեստինի ազգային վարչակազմի կողմից ստանձնած պարտավորությունները, մասնավորապես այն, որ ՀԱՄԱՍ շարժումը չպետք է մասնակցի երկրի կառավարմանը։
Ավստրալիայի վարչապետը տեղեկացրել է նաև, որ խոսել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ և ասել նրան, որ Գազայի հատվածում անհրաժեշտ է ոչ թե ռազմական, այլ քաղաքական լուծում: