Խաղաղության ճանապարհը ստացավ իր հստակ ու անշրջելի ուրվագիծը. ՀՀ նախագահի ուղերձը՝ եռակողմ հռչակագրի ստորագրման առթիվ

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը  ուղերձ է հղել Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի եռակողմ հռչակագրի ստորագրման առթիվ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում ասված է. 

«Սիրելի հայրենակիցներ,

Հարգարժան գործընկերներ և բարեկամներ,

Օգոստոսի 8-ը մեր ժողովրդի և ողջ տարածաշրջանի պատմության մեջ հիշատակվելու է որպես այն օրը, երբ խաղաղության ճանապարհը ստացավ իր հստակ ու անշրջելի ուրվագիծը։ Հայաստանի Հանրապետությունը, Ադրբեջանի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները ստորագրեցին համատեղ հռչակագիր՝ հաստատելով, որ անցյալի հակասությունները կարող են և պետք է փոխարինվեն փոխադարձ հարգանքի, բարիդրացիության ու համատեղ զարգացման գաղափարներով։

Այս քայլը վկայում է, որ քաղաքական կամքը, հավատը և տեսլականը կարող են վերափոխել իրականությունը։ Այն հիմնված է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների ՝ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և հավասար իրավունքի անշեղ հարգանքի վրա։

Խաղաղության պայմանագրի նախաստորագրումը ոչ միայն դիվանագիտական փաստաթուղթ է, այլև արժեքային հռչակագիր՝ հանուն տարածաշրջանի անվտանգության, կայունության և բարեկեցության։ Այն ուղերձ է մեր ժողովուրդներին և ապագա սերունդներին, որ խաղաղ գոյակցությունը հնարավոր է, եթե առաջնորդվում ենք վստահությամբ, փոխըմբռնմամբ և ընդհանուր բարօրության ձգտումով։

Հայաստանը հաստատակամ է իր հանձնառության մեջ՝ շարունակելու կառուցել վստահության կամուրջներ, վերականգնել տնտեսական, մշակութային և մարդկային կապերը, ստեղծել միջավայր, որտեղ մրցակցությունը փոխարինվում է համագործակցությամբ, իսկ հակադրությունը՝ համատեղ առաջընթացով։

Այսօր մենք անցում ենք կատարում ոչ միայն նոր քաղաքական էջի, այլև նոր մտածողության։ Մենք ապացուցում ենք, որ խաղաղությունը պարզապես պայմանագիր չէ, այլ համարձակ ընտրություն՝ հանուն կյանքի, հանուն ապագայի, հանուն մարդկային արժանապատվության։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ վարչապետին, կառավարությանը, բանակցային գործընթացում ներգրավված բոլոր անհատներին, ովքեր իրենց պատասխանատվությամբ, համբերատարությամբ ու անխոնջ աշխատանքով նպաստեցին այս կարևոր ձեռնարկի կյանքի կոչմանը։ Նրանց համարձակությունը, վճռականությունն ու քաղաքական կամքը կարևոր դեր ունեցան խաղաղության հաստատման ճանապարհին առաջ շարժվելու գործում։ 

Շնորհակալություն եմ հայտնում նաև բոլոր այն պետություններին, միջազգային գործընկերներին և անհատներին, ովքեր իրենց հետևողական և անկեղծ ջանքերով աջակցեցին այս կարևորագույն գործընթացին։ Այս ուղին հեշտ չի լինելու, բայց միասին մենք կարող ենք այն անցնել և իրականություն դարձնել խաղաղության գաղափարը»։

Հայերեն English Français

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն