Մշակույթ

ՀՀ նախագահն այցելել է Թուրքմենբաշի քաղաքի հայկական խոնարհված եկեղեցի. Թուրքմենստանը հայտնել է այն ամբողջությամբ վերականգնելու պատրաստակամություն

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահն այցելել է Թուրքմենբաշի քաղաքի հայկական խոնարհված եկեղեցի. Թուրքմենստանը հայտնել է այն ամբողջությամբ վերականգնելու պատրաստակամություն

Աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայկական խոնարհված եկեղեցի։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, եկեղեցին օծվել է 1905 թվականին, սակայն 1920-ականների սկզբին խորհրդային իշխանությունները քանդել են եկեղեցու գմբեթը, ապա այն վերածել արտադրական տարածքի։ Վերջին տարիներին թուրքմենական իշխանությունները որոշակի քայլեր են ձեռնարկել եկեղեցու պահպանության և տարածքի բարեկարգման ուղղությամբ։ Թուրքմենական իշխանությունները նաև պատրաստակամություն են հայտնել ամբողջությամբ վաերականգնել հայկական եկեղեցին։

Հանրապետության նախագահի աշխատանքային այցը Թուրքմենստան ավարտվել է։

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում