Թաիլանդը և Կամբոջան համաձայնության են եկել սահմանի լարվածության կարգավորման  շուրջ

2 րոպեի ընթերցում

Թաիլանդի և Կամբոջայի ներկայացուցիչները համաձայնության են եկել սահմանի լարվածության կարգավորման շուրջ Կուալա Լումպուրում կայացած բանակցությունների արդյունքներով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է X հարթակում Թաիլանդի կառավարության հայտարարության մեջ:

«Թաիլանդի և Կամբոջայի միջև սահմանի իրադրության կարգավորման հանձնաժողովի նիստն ավարտվել է: Երկու կողմը համաձայնեցրել են հրադադարի ռեժիմի պահպանման՝ 13 կետից բաղկացած համաձայնագիրը, երկու երկրի ներկայացուցիչներն ստորագրել են արձանագրություններ, որոնք ուղղված են սահմանին լարվածության կարգավորմանը և սահմանամերձ տարածքում  խաղաղության վերականգնմանը», - նշված է հայտարարության մեջ։ 

Ըստ համաձայնագրի տեքստի, որը հրապարակել է Կամբոջայի մամուլի գործակալությունը, կողմերը համաձայնել են պահպանել հրադադարի լիակատար ռեժիմը սահմանի ամբողջ երկայնքով, հրաժարվել ցանկացած տեսակի զենքի կիրառումից և պահպանել զորքերի ներկայիս տեղակայումը՝ առանց դրանց թվաքանակի մեծացման: Բացի այդ, Բանգկոկը և Պնոմպենը պատրաստակամություն են հայտնել սահմանամերձ շրջաններ ուղարկել Հարավ-արևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ-ի) դիտորդական առաքելությունը՝ Մալայզիայի գլխավորությամբ՝ համաձայնագրի պայմանների կատարման հսկողության համար, և պարտավորություն են ստանձնել մեկ ամսվա ընթացքում անցկացնել նոր հանդիպում սահմանի իրադրության կարգավորման հանձնաժողովի ձևաչափով։

Հուլիսի 24-ի առավոտյան կամբոջա-թաիլանդական սահմանի վիճելի գոտուց ոչ հեռու զինված բախումներ են տեղի ունեցել: Կողմերի միջև մարտերը շարունակվել են մի քանի օր, որից հետո Մալայզիայում ԱՄՆ-ի և Չինաստանի միջնորդությամբ կողմերը պայմանավորվել են հրադադարի մասին, որն ուժի մեջ է մտել հուլիսի 29-ին:

Հայերեն Русский

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին