Աշխարհի ամենամեծ մարջանային խութը ռեկորդային չափով փոքրացել է

2 րոպեի ընթերցում

Ավստրալիայի Մեծ արգելախութը վերջին տարվա ընթացքում ենթարկվել է մարջանների ծածկույթի խոշորագույն կրճատման դրա երեք հիմնական շրջաններից երկուսում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Ավստրալիայի ծովային գիտությունների ինստիտուտի (AIMS) գիտնականներին:

Մասնագետների տվյալներով՝ վերջին տարվա ընթացքում խութը կորցրել է իր մարջանային ծածկույթի մինչև մեկ երրորդը, ինչն ամենամեծ ցուցանիշն է 39 տարի առաջ դիտարկումների սկսվելուց ի վեր: 

Դրա պատճառ է դարձել մարջանների զանգվածային գունազրկումը. խութի մեծ հատվածներ սպիտակել են բարձր ջերմաստիճանի պատճառով՝ դրանք վերացման մեծ վտանգի տակ դնելով։ 

Գիտնականները վերջին 40 տարվա ընթացքում զբաղվում են Մեծ արգելախութի վիճակի մանրամասն դիտազննմամբ: Վերջին 15 տարիներին մասնագետները նշում են մարջանների գունազրկման հաճախականության մեծացման բացասական միտումը, ինչը վկայում է այդ եզակի էկոհամակարգի վրա մեծ ճնշման մասին: Մասնավորապես, 2016 թվականից ի վեր գիտնականները գրանցել են զանգվածային գունազրկման հինգ ալիք: 

Մեծ արգելախութն աշխարհի խոշորագույն մարջանային խութն է, որը բաղկացած է ավելի քան 2900 առանձին մարջանային կուտակումներից: Մարջանային գաղութները ձգվում են 2400 կմ Ավստրալիայի հյուսիս-արևելյան ափի երկայնքով, դրա ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 344 000 քառակուսի կիլոմետր: 1981 թվականին Մեծ արգելախութն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում:

Հայերեն Русский

Փրկարարի օրվան ընդառաջ վարչապետը հանդիպել է ՆԳՆ կրթահամալիրի ուսանողների հետ

Լոռու մարզում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք

Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 14-ին կհանդիպի արտաքին քաղաքականությամբ հետաքրքրվող երիտասարդների հետ

Վերանորոգվում է Մարտունի քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի շենքը

Հայաստանը մեծ ծավալի աշխատանք ունի կատարելու ԵՄ անդամակցության ճանապարհին. Վահագն Խաչատուրյան

Թրամփը Կանադային սպառնացել է տնտեսության փլուզմամբ

Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցով որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 4-ին

Գեղարքունիքի մարզում շարունակվում է անասնակերի և հացահատիկի բերքահավաքը

Գավառի համայնքապետարանում կայացել է «EU4Sevan+» ծրագրի թիմի անդամների մասնակցությամբ հանդիպում- քննարկում

Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով հավի ֆիլեում սալմոնելա, իշխանի ֆիլեում՝ աղիքային ցուպիկ է հայտնաբերվել