Ճապոնիայում մեկ րոպե լռությամբ հարգել են Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակը

2 րոպեի ընթերցում

Ճապոնիայի բնակիչները մեկ րոպե լռությամբ հարգել են 80 տարի առաջ իրականացված Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ողբերգության տարելիցի առթիվ հիմնական արարողությունը տեղի է ունենում Հիրոսիմայի կենտրոնում գտնվող Խաղաղության հուշահամալիրում։ Լռության րոպեն, որն ավանդաբար ուղեկցվում է զանգի ղողանջներով, ամբողջ երկրում հայտարարվել է տեղական ժամանակով ժամը 08:15-ին (Երևանի ժամանակով ժամը 03:15-ին)՝ 1945 թվականի օգոստոսի 6-ին ռումբի պայթյունի պահին։ Դրանից հետո Հիրոսիմայի քաղաքապետ Կազումի Մացուին ընթերցել է հռչակագիրը, որով աշխարհին կոչ է արել հրաժարվել միջուկային զենքից։ Այնուհետև խոսքով հանդես է եկել վարչապետ Սիգերու Իսիբան։ 

Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծությունները Միացյալ Նահանգների կողմից իրականացվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենավերջում՝ Ճապոնիայի կապիտուլյացիան արագացնելու՝ պաշտոնապես հայտարարված նպատակով։ Դրանք միջուկային զենքի մարտական կիրառման միակ օրինակներն են մարդկության պատմության մեջ։ Հիրոսիմայի վրա նետված ռումբի պայթյունի հետևանքով մեկ օրում, տարբեր գնահատումներով, զոհվել է 70 000-ից մինչև 100 000 մարդ։ 1945 թվականի վերջին զոհերի թիվը հասել է 140 000-ի՝ հիվանդանոցներում վերքերից և ճառագայթահարումից մահացածների հաշվին։ Ռմբակոծության զոհերի ընդհանուր թիվը գերազանցում է 350 հազարը:

Հայերեն Русский

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին