Աշխարհ

Ղազախստանը նախատեսում է մինչև 2029 թվականը զբոսաշրջությունից ստացվող եկամուտը հասցնել 10 միլիարդ եվրոյի և տարեկան ապահովել 15 միլիոն զբոսաշրջիկ

1 րոպեի ընթերցում

Ղազախստանը նախատեսում է մինչև 2029 թվականը զբոսաշրջությունից ստացվող եկամուտը հասցնել 10 միլիարդ եվրոյի և տարեկան ապահովել 15 միլիոն զբոսաշրջիկ

Ղազախստանը ցանկանում է ավելի շատ զբոսաշրջիկներ ընդունել և բարձրանալ Համաշխարհային տնտեսական ֆորումի զբոսաշրջության զարգացման ինդեքսի վարկանիշային աղյուսակում։ Այդ նպատակով նախատեսվում է մինչև 2029 թվականը զբոսաշրջությունից ստացվող եկամուտը հասցնել 10 միլիարդ եվրոյի և տարեկան ապահովել 15 միլիոն զբոսաշրջիկ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։ 

«Ղազախստանի կառավարությունը զարգացնում է ենթակառուցվածքները, ընդլայնում երկաթուղային ցանցերը և ներդնում թվային լուծումներ։ Արհեստական բանականությամբ աշխատող նոր հավելվածը կհեշտացնի ամրագրման և նավիգացիայի գործընթացը։ Բայկոնուրի նման եզակի զբոսաշրջային վայրերի զարգացումը ներառում է հյուրանոցների և մանկական ճամբարների ստեղծում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նոր օդանավակայանն իր հերթին կապահովի Կատոն-Կարագայ երթուղու հասանելիություն, իսկ սահմանային հսկողությամբ արդիականացված երկաթուղին Կենտրոնական Ասիայում ճանապարհորդությունը կդարձնի ավելի հեշտ և հարմար։

 

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում