Երևան

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ խնամակալ:

«Կենդանիների հետ վարքի ճիշտ կանոնները մեզ հնարավորություն են տալիս միջավայրում լինել առավել պաշտպանված և ավելի պատասխանատու՝ շրջակա միջավարի նկատմամբ: Հենց այս նպատակով էլ Երևանի քաղաքպետարանը սկսում  է այս նոր նախաձեռնությունը»-նշում է «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հարություն Առաքելյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում