Աշխարհ

Թայլանդում «Վիֆա» փոթորիկն առնվազն վեց մարդու մահվան պատճառ է դարձել

1 րոպեի ընթերցում

Թայլանդում «Վիֆա» փոթորիկն առնվազն վեց մարդու մահվան պատճառ է դարձել

Լրատվամիջոցները հաղորդում են, որ Թաիլանդում առնվազն վեց մարդ է մահացել հուլիսին երկրում «Վիֆա» փոթորկից հետո առաջացած  ջրհեղեղներից և սողանքներից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում «Ինտերֆաքսը»-ը՝ նշելով, որ հուլիսի 21-ից ի վեր Թաիլանդի 12 նահանգում, հատկապես հյուսիսային և կենտրոնական շրջաններում, ուժեղ անձրևներ են տեղացել։ Վատ եղանակից տուժել է ավելի քան 230 հազար մարդ:

«Մենք ուշադիր հետևում ենք «Վիֆա» փոթորկի հետևանքներին՝ համակարգելով աշխատանքները տուժած նահանգների և նրանց հետ, ովքեր օգնության կարիք ունեն»,-ասվում է Թաիլանդի աղետների կանխարգելման և մեղմացման դեպարտամենտի հայտարարության մեջ։

Տեղացիները ստիպված են եղել ամրացնել իրենց տները ավազե պարկերով: Սակայն օդերևութաբանները կանխատեսում են, որ առաջիկա օրերին անձրևների ինտենսիվությունը կնվազի։

Լրատվամիջոցները հիշեցնում են, որ Թաիլանդում ամեն տարի մայիս-հոկտեմբեր ամիսներին մուսսոնային անձրևների սեզոն է։ Սակայն գիտնականները նշում են, որ կլիմայի փոփոխությունը վատթարացնում է եղանակային պայմանները և մեծացնում ջրհեղեղների հավանականությունը։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում