ՀՀ նախագահ

ՀՀ նախագահն ընդունել է «Save Armenia» հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահն ընդունել է «Save Armenia» հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը

ՀՀ  նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Save Armenia» հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ 

Նախագահ Խաչատուրյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան՝ նշելով, որ նման հանդիպումները լավ հնարավորություն են միմյանց ճանաչելու, ինչպես նաև երկու ժողովուրդների միջև առկա բարեկամական կապերն ու փոխադարձ ըմբռնումն առավել ամրապնդելու համար։

Զրուցակիցներին ներկայացնելով Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքում վերջին տարիներին իրականացված ժողովրդավարական բարեփոխումները՝ Հանրապետության նախագահը շեշտել է ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ ձեռնարկված քայլերը։

Նախագահ Խաչատուրյանի խոսքով՝ Հայաստանը հետևողականորեն հետամուտ է համապարփակ բարեփոխումների իրականացմանը՝ նպատակ ունենալով զարգացնել ժողովրդավարական հաստատությունները, խթանել տնտեսության աճը և կյանքի կոչել նորարարական գաղափարներ։

Անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերություններին՝ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ երկկողմ կապերն ունեն հստակ և դրական զարգացում և ընդգծել է վստահությունն առ այն, որ այդ միտումը կլինի շարունակական։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում