Հասարակական

ՀՀ ՇՄ նախարարն ու ՄԱԿ-ի մշտական համակարգողը քննարկել են Հայաստանում անցկացվելիք COP17-ի կազմակերպչական հարցերը

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՇՄ նախարարն ու ՄԱԿ-ի մշտական համակարգողը քննարկել են Հայաստանում անցկացվելիք COP17-ի կազմակերպչական հարցերը

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին և մշտական համակարգողի գրասենյակի ղեկավար Դենիս Բեսեդիչին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հանդիպման մասին նախարարը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ տեղեկացնելով, որ հանդիպման հիմնական առանցքում 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի կազմակերպչական հարցերն էին։

«Հանդիպման ընթացքում քննարկեցինք համաժողովի կազմակերպման հիմնարար ուղղությունները՝ անցկացման վայրից և տեխնիկական պայմաններից մինչև այն, թե ինչպես ապահովել ակտիվ հանրային իրազեկում և ստեղծել ներառական միջավայր, որտեղ բոլոր շահակիցները կունենան մասնակցության հնարավորություն։

Պայմանավորվեցինք ակտիվացնել փոխգործակցությունը ինչպես կազմակերպչական, այնպես էլ բովանդակային ուղղությամբ՝ ապահովելով, որ COP17-ը դառնա իսկապես արդյունավետ հարթակ համաշխարհային բնապահպանական քաղաքականությունների ձևավորման և փորձի փոխանակման համար։

Վստահ եմ՝ մեր համատեղ աշխատանքը կնպաստի համաժողովի բարձր մակարդակով անցկացմանը և կթողնի երկարաժամկետ ազդեցություն գլոբալ բնապահպանական օրակարգի վրա»,- գրել է նա:  

Կարդացեք հոդվածը` EspañolFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում