Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Սևան համայնքի Ծաղկունք գյուղ

2 րոպեի ընթերցում

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին «Սևան ստարտափ սամիթ 2025»-ին ներկա գտնվելուց հետո այցելել է Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծաղկունք գյուղի բուժկետ՝ այստեղ հայ-ֆրանսիական համագործակցությամբ իրականացված հիմնանորոգման ու վերազինման աշխատանքներին ծանոթանալու նպատակով։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Ծաղկունքի բուժկետը վերջերս է վերանորոգվել Ֆրանսիայի Հանրապետության Իզերի և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզերի, ինչպես նաև Գրենոբլ և Սևան քաղաքների միջև կնքված ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում՝ ֆրանսիական «Բժշկական օգնություն և զարգացում» կազմակերպության կողմից։ Ծրագիրն ընթացել է երկու փուլով, ինչի արդյունքում այստեղ իրականացվել են վերանորոգման, ներքին հարդարման, ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքներ։ Բուժկետը համալրվել է առաջին օգնության համար անհրաժեշտ սարքավորումներով, տեխնիկական միջոցներով, իսկ Սևանի բժշկական կենտրոնի կողմից տրամադրվել է անհրաժեշտ գույք: 

Այս ծրագրի իրականացման արդյունքում բնակիչների համար առաջնային բուժօգնությունը դարձել է առավել հասանելի, միջավայրը՝ հարմարավետ:

Դեսպան Օլիվիե Դըկոտինյին  «X»-ի իր միկրոբլոգում գրել է. «Այց Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղի բուժկետ, որը վերանորոգվել է «Բժշկական օգնություն և զարգացում» ֆրանսիական ՀԿ-ի կողմից Գրենոբլ քաղաքի և Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությամբ։ Ֆրանսիայի և Հայաստանի միջև ապակենտրոնացված համագործակցությունը տարածվում է ողջ երկրով մեկ»։

Հայերեն Français Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով