Հայաստան

ՀՀ ՊՆ խոսնակը հերքել է Ջերմուկի ուղղությամբ բանակային դիրք գրավվելու մասին տեղեկությունը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՊՆ խոսնակը հերքել է  Ջերմուկի ուղղությամբ բանակային դիրք գրավվելու մասին տեղեկությունը

Մամուլում և սոցցանցերում շրջանառվող այն տեղեկությունները, թե իբր «Ջերմուկի ուղղությամբ բանակային դիրք է գրավվել», չեն համապատասխանում իրականությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով: 

«Հորդորում ենք զերծ մնալ կեղծիք և ապատեղեկատվություն տարածելուց, հատկապես որ պաշտպանության նախարարությունը լրագրողական առաջին իսկ հարցմանն ի պատասխան՝ հերքել է այդ տեղեկությունը»,- նշված է գրառման մեջ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում