Թաիլանդը դեմ է միջնորդությանը Կամբոջայի հետ հակամարտության կարգավորման հարցում

3 րոպեի ընթերցում

Թաիլանդը մերժում է Կամբոջայի հետ սահմանային հակամարտության կարգավորման գործում երրորդ կողմի մասնակցության հնարավորությունը և պնդում է, որ անցկացվեն  երկկողմ բանակցություններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Reuters-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է Թաիլանդի արտաքին գործերի նախարարության խոսնակը։

ԱՄՆ-ն, Չինաստանը և Մալայզիան առաջարկել են միջնորդել երկխոսության հարցում, սակայն, ըստ խոսնակ Նիկոռնդեյ Բալանկուրայի, Բանգկոկը երկկողմ լուծում է փնտրում։

«Ես չեմ կարծում, թե մեզ առայժմ որևէ երրորդ երկրի միջնորդական օգնությունն է անհրաժեշտ։ Մենք մնում ենք մեր այն դիրքորոշմանը, որ երկկողմ մեխանիզմը լավագույն ելքն է, սա երկու երկրի միջև առճակատում է», - ասել է Բալանկուրան լրատվական գործակալությանը՝ հավելելով, որ Կամբոջան պետք է նախ դադարեցնի բռնությունները սահմանին։

Երկու երկրի միջև զինված բախումները սկսվել են հուլիսի 24-ի առավոտյան՝ սահմանի երկայնքով մի քանի հատվածներում: Թաիլանդի զինված ուժերը հայտնել են, որ կիրառել են կործանիչներ կամբոջական ուժերի դիրքերին հարվածելու համար: Կամբոջայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ բանակը գործել է ինքնապաշտպանության շրջանակներում՝ պատասխանելով Թաիլանդի զորքերի ագրեսիային: Բախումները դեռ շարունակվում են։ Կողմերը բախումները սկսելու համար մեղադրում են մեկը մյուսին։

Թաիլանդը հայտնել է 16 զոհի մասին, որոնց մեծ մասը քաղաքացիական անձինք են։ Բացի այդ, 100 000  մարդ տեղահանվել է։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 25-ին արտակարգ նիստ կանցկացնի՝ երկու երկրի միջև բախումները քննարկելու համար։

Կամբոջայի և Թաիլանդի միջև վեճն ավելի քան հարյուր տարվա պատմություն ունի և սկսվել է այն պահից, ինչ երկու երկրների միջև ֆրանսիական օկուպացիայից հետո գծվել են սահմանները։ Իրավիճակը լարվել էր 2008 թվականին, երբ Կամբոջան փորձեց վիճելի տարածքում գտնվող 11-րդ դարի տաճարը գրանցել որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ։ Այս քայլը լուրջ դիմադրության արժանացավ Թաիլանդի կողմից։ Տարիների ընթացքում կողմերի միջև ժամանակ առ ժամանակ վերսկսված բախումները զոհերի պատճառ են դարձել երկու կողմում էլ։   

Հայերեն Русский

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց