Գազայում սովից մահացածների թիվը հասել է 115-ի

2 րոպեի ընթերցում

Սովի և թերսնուցման պատճառով մահացած պաղեստինցիների թիվը հասել է 115-ի, հայտնել է Գազայի կառավարության մամուլի գրասենյակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։

Իսկ Գազայի հատվածի բժշկական աղբյուրները հայտնել են, որ հուլիսի 24-ի լուսաբացից ի վեր պաղեստինյան անկլավում իսրայելական ուժերի կողմից սպանվել է 21 պաղեստինցի, որոնցից 7-ը՝ սննդի բաշխման կենտրոնների մոտակայքում։

Պաղեստինում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչն Al Jazeera-ին հայտնել է, որ Գազայում երեխաները մահվան լուրջ վտանգի տակ են՝ հավելելով, որ այն, ինչ տեղի է ունենում, աննախադեպ է։ Նա Գազայում իրավիճակը բնութագրել է որպես չափազանց ցավալի։

Իսրայելական լրատվամիջոցները հաղորդել են, որ ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ժամանել է Իտալիա՝ Գազայում հրադադարի բանակցությունները քննարկելու համար։

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ իսրայելական կողմը միջնորդների միջոցով ստացել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատասխանը՝ Գազայի հատվածում հնարավոր հրադադարի շուրջ հետագա բանակցությունների վերաբերյալ: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել էր, որ Իսրայելն ուսումնասիրում է ՀԱՄԱՍ-ի արձագանքը Գազայում հրադադարի առաջարկին։

Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թ. հոկտեմբերի 7-ից վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 59 219-ի, վիրավորվել է 143 045 մարդ, որոնց շարքում զգալի թիվ են կազմում կանայք և երեխաները։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան