Աշխարհ

Կամբոջայի և Թաիլանդի միջև բախումներում զոհվել է թաի 9 քաղաքացիական անձ

1 րոպեի ընթերցում

Կամբոջայի և Թաիլանդի միջև բախումներում զոհվել է թաի 9 քաղաքացիական անձ

Կամբոջայի և Թաիլանդի միջև բռնկված նոր հակամարտության հետևանքով սահմանամերձ երեք շրջաններում կրակոցների հետևանքով զոհվել է թաի 9 քաղաքացիական անձ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարություն է տարածել Թաիլանդի բանակը։

Զոհերի շարքում է 8-ամյա տղա։ 

Ինչպես հաղորդում է The Guardian-ը, 14 մարդ վիրավոր է։

Շաբաթներ շարունակվող սահմանային լարվածությունից հետո հուլիսի 24-ին թաիլանդական F-16 կործանիչը հարվածներ է հասցրել Կամբոջայում մի շարք թիրախների։ 

Թաիլանդը հայտնել է Կամբոջայի հետ բոլոր սահմանային անցակետերը փակելու մասին։ 

Կամբոջայի պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտել է «Թաիլանդի Թագավորության անխոհեմ և դաժան ռազմական ագրեսիան Կամբոջայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ»։ 

Թաիլանդի և Կամբոջայի միջև ցամաքային 817 կմ սահմանի տարբեր հատվածներում չդեմարկացված հատվածների պատճառով տարբեր ժամանակաշրջաններում բախումներ են տեղի ունեցել։ 2011 թվականին կողմերի միջև հրաձգությունները շարունակվել են մեկ շաբաթ։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում