Թաիլանդը փակում է սահմանը Կամբոջայի հետ․ իրավիճակը սահմանին լարված է

2 րոպեի ընթերցում

Թաիլանդը հայտնել է Կամբոջայի հետ բոլոր սահմանային անցակետերը փակելու մասին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ նշելով, որ որոշումը հաջորդել է այն բանին, ինչ երկու երկրների միջև սկսվել են միջսահմանային բախումներ։

Շաբաթներ շարունակվող սահմանային լարվածությունից հետո հուլիսի 24-ին թաիլանդական F-16 կործանիչը հարվածներ է հասցրել Կամբոջայում մի շարք թիրախների։ Թաիլանդական բանակի փոխխոսնակ Ռիչա Սուկսովանոնը լրագրողներին հայտնել է մյուս կողմում ռազմական թիրախ ոչնչացնելու մասին։ 

Կամբոջայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ կործանիչների ռումբերն ընկել են ճանապարհի վրա։ Գերատեսչությունից խստորեն դատապարտել են «Թաիլանդի Թագավորության անխոհեմ և դաժան ռազմական ագրեսիան Կամբոջայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ»։

Associated Press-ը, մեջբերելով Թաիլանդի պաշտպանության նախարարի խոսնակ Սուրասանտ Կոնգսիրիի խոսքերը, հայտնում է կրակոցների հետևանքով 1 քաղաքացիական անձի զոհվելու, երեքի վիրավորվելու մասին։ 

Երկու երկրների միջև տարածքային վեճի առարկա հանդիսացող միջսահմանային գոտում ականի վրա թաիլանդացի զինվորի վիրավորվելուց հետո հուլիսի 23-ին Թաիլանդի իշխող կուսակցությունը հայտնել էր Կամբոջայում իր դեսպանին հետ կանչելու ու իր երկրից Կամբոջայի դեսպանին հեռացնելու մտադրության մասին։ Թաիլանդի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական բողոք էր ներկայացրել Կամբոջային՝ նշելով, որ տարածքում հայտնաբերված ականները նոր են տեղադրվել և չեն հայտնաբերվել նախորդ պարեկությունների ժամանակ։

Երկու երկրների միջև սկսված փոխհրաձգութունից հետո Սուրին սահմանամերձ շրջանում թաի բնակիչները տեղափոխվել են ապաստարաններ։ 

Թաիլանդի և Կամբոջայի միջև ցամաքային 817 կմ սահմանի տարբեր հատվածներում չդեմարկացված հատվածների պատճառով տարբեր ժամանակաշրջաններում բախումներ են տեղի ունեցել, որոնց զոհ է գնացել առնվազն տաս մարդ։ Իսկ 2011 թվականին կողմերի միջև հրաձգությունները շարունակվել են մեկ շաբաթ։

Հայերեն English Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն