Ճանաչողական այցով Շիրակի մարզում է Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի գլխավորած պատվիրակությունը

3 րոպեի ընթերցում

Ճանաչողական այցով հուլիսի 22-ին Շիրակի մարզ է այցելել Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես  «Արմենպրես»-ը տեղեկանում է Շիրակի մարզպետարանից, պատվիրակությանն ընդունել է մարզպետ Դավիթ Առուշանյանը: Ողջունելով հյուրերին, մարզպետը կարևորել  է հայ-իտալական երկարամյա բարեկամությունը և երկկողմ հարաբերությունների ամրապնդումը։

«Վստահ եմ՝ Ձեր ներկայությունը Հայաստանում կնպաստի հայ-իտալական ավանդական բարեկամության ամրապնդմանը, ապակենտրոնացված համագործակցությանը նոր լիցք կհաղորդի։ Հայ ու իտալացի ժողովուրդների կապերը խոր արմատներ ունեն, իսկ Շիրակի մարզի հետ բարեմակությունն առավել ընդգծվեց դեռ 1988-ի երկրաշարժի տարիներին։ Մեր մարզը դժվարությունների միջով է անցել, սակայն կարողացել է մեջքը շտկել, իսկ այժմ լուրջ ծրագրեր են իրականացվում»,- նշել է Շիրակի մարզպետը։

«Ես ցանկություն եմ հայտնել Շիրակի մարզ մեծ կազմով այցելել, քանզի Ձեր մարզի հետ կապող շատ բան ունենք և վստահ եմ, որ համատեղ ջանքերով նոր թափ կհաղորդենք համագործակցությանը։ Հունվարից եմ Հայաստանում և ամենուր հասցրել եմ զգալ հայերի բարեկամական ու ջերմ վերաբերմունքը, նույն անմիջականությունը նաև Ձեզանից զգացի։ Վստահ եմ, որ կկարողանանք առաջ շարժվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնություններով»,- ընդգծել է դեսպանը։

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի։ Մարզպետն ու դեսպանն անդրադարձել են զբոսաշրջության ոլորտում երկու երկրների միջև նկատվող աշխուժությանը։

Դավիթ Առուշանյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն այժմ անում է հնարավորը Շիրակի մարզի զբոսաշրջային ներուժը նպատակային օգտագործելու համար։ Կառավարությունը հաստատել է «ՀՀ օդային ճանապարհով իրականացվող ուղևորափոխադրումների զարգացմանն ուղղված աջակցության ծրագիրը», ինչը նոր հնարավորություն է Շիրակ օդանավակայանի համար ուղևորափոխադրումների ծավալների ավելացման, չվերթերի աշխարհագրության ընդլայնման և մատչելի ավիափոխադրումների ապահովման առումով։

Ալեսսանդրո Ֆերրանտին հավելել է, որ Իտալիան հետևողական ջանքեր է գործադրում ՀՀ քաղաքացիների համար Շենգենյան մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացը առավել մատչելի և հարմար դարձնելու ուղղությամբ։

Հայերեն Español

Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվել են հայ-շվեդական փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակի տոնակատարության ժամանակ Իսպանիայում շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է

Հունգարիայի վարչապետը մեծագույն կին շախմատիստներից մեկը համարվող Յուդիթ Պոլգարին առաջարկում է դառնալ երկրի նախագահ

Իրանը հաստատել է ԱՄՆ-ի հետ լարվածությունը թուլացնելու նպատակով միջնորդներից առաջարկներ ստանալու փաստը

Թրամփը Քարնիից պահանջել է վերահսկողության տակ վերցնել Կանադայի անտառային հրդեհները

Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան

Ռուբիոն հայտարարել է Ռուսաստանի և Չինաստանի ԱԳ նախարարների հետ հանդիպման պատրաստակամության մասին

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5208-ի

Կոտայքի մարզում գործող զվարճանքի և ժամանցի կենտրոնում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն