ԱՄՆ-ն կրկին դուրս է գալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ից. Reuters

2 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգները դուրս է գալիս ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունից (ՅՈՒՆԵՍԿՕ): «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով եվրոպացի դիվանագետների։

Գործակալությունը հիշեցնում է, որ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է իր երկիրը դուրս բերել մի շարք միջազգային կառույցներից, որոնք նա բազմիցս քննադատել է։

Այս քայլը մեծ հարված կլինի Փարիզում տեղակայված կազմակերպության համար։

The New York Post-ը նույնպես հայտնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալու մասին՝ վկայակոչելով Սպիտակ տան պաշտոնյայի։

Թրամփը նման քայլեր էր ձեռնարկել նաև իր նախագահության առաջին ժամկետում և դուրս էր եկել, այդ թվում, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից և կլիմայի շուրջ համաձայնագրից։ Նրան հաջորդող նախագահ Ջո Բայդենը 2021 թվականին պաշտոնը ստանձնելուց հետո վերադարձրել էր երկիրը ՅՈՒՆԵՍԿՕ, ԱՀԿ և կլիմայի շուրջ համաձայնագիր։ 

Այժմ Դոնալդ Թրամփը ևս մեկ անգամ դուրս է բերում երկիրը համաշխարհային կառույցներից։ Նա արդեն որոշում է կայացրել երկիրը դուրս բերել ԱՀԿ-ից, կասեցնել ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության ֆինանսավորումը։ 

ԱՄՆ-ն հատկացնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընդհանուր բյուջեի մոտ 8%-ը։ Մինչև Թրամփի կողմից ԱՄՆ-ն առաջին անգամ կազմակերպությունից դուրս բերելն այդ ֆինանսավորումը կազմում էր 20%:

ԱՄՆ-ն ՅՈՒՆԵՍԿՕ-ին միացել է 1945 թվականին դրա հիմնադրման ժամանակ և առաջին անգամ կազմակերպությունից դուրս է եկել 1984 թվականին՝ բողոք հայտնելով ֆինանսական ենթադրյալ վատ կառավարման և ԱՄՆ-ի հանդեպ կողմնակալ վերաբերմունքի պատճառով։ Վաշինգտոնը ՅՈՒՆԵՍԿՕ է վերադարձել գրեթե 20 տարի անց՝ 2003 թվականին, Ջորջ Ու. Բուշի օրոք, որը հայտարարեց, որ կազմակերպությունը համապատասխան բարեփոխումներ է կատարել։ 

Հայերեն English Русский

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան

Հայաստանի վարչապետն ու Ղրղզստանի նախագահը հանդես են եկել հայտարարություններով