Հարցվածների 17 տոկոսը կքվեարկի ՔՊ-ի, 4 տոկոսը՝ «Հայաստան» դաշինքի օգտին

1 րոպեի ընթերցում

Միջազգային հանրապետական ինստիտուտի անցկացրած սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ հարցվածների 17 տոկոսը կքվեարկի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության օգտին, եթե առաջիկա կիրակի Հայաստանում անցկացվեն խորհրդարանական ընտրություններ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցվածների 4 տոկոսն ասել է, որ կքվեարկեր ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի, 2 տոկոսը՝ Ռոբերտ Քոչարյանի, 1 տոկոսը՝ «Իմ Քայլը» դաշինքի, նույնքանը՝ Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցության, 1 տոկոսը՝ Հայ Հեղափոխական Դաշնակցության, 1 տոկոսը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին և այլն։ 

Հարցվածների 12 տոկոսը հայտարարել է, որ ընտրությունների ժամանակ կփչացնի քվեաթերթիկը, 28 տոկոսը՝ չի քվեարկի, իսկ 22 տոկոսն էլ դժվարացել է պատասխանել։ 

Նշենք, որ հարցումն անցկացվել է 2025 թվականի հունիսի 16-26-ն ընկած ժամանակահատվածում՝ հեռախոսային հարցման մեթոդով։ 

Հարցմանը մասնակցել են 18 տարին լրացած 1505 Հայաստանի քաղաքացիներ և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք։ 

Նշվում է, որ սխալի միջակայքը չի գերազանցում ±2.5 տոկոսային կետն ամբողջ ընտրանքի համար։ 

Հայերեն English Español فارسی Русский Türkçe 中文

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ