Աշխարհ

Հարավային Կորեայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 19-ի

1 րոպեի ընթերցում

Հարավային Կորեայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 19-ի

Կորեայի Հանրապետությունում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումների և սողանքների զոհերի թիվը հասել է 19-ի: Եվս 9 մարդ անհետ կորած է, հայտնել է երկրի Ներքին գործերի նախարարությունը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Տուժած շրջաններում ընթանում են վերականգնողական աշխատանքներ: Նախարարության տվյալներով՝ տարերքի հարվածների պատճառով, որոնք առավել ուժգին են եղել հուլիսի 16-20-ը, վնասվել է մոտ 7000 շենք: Ավելի քան 14 000 մարդ տարհանվել է, որոնցից 2500-ը մինչ օրս չեն կարողանում վերադառնալ իրենց տները:

Հուլիսի 21-ին Հարավային Կորեայի նախագահ Լի Չե Մյոնը կառավարությանը հանձնարարել է տեղատարափ անձրևներից առավել տուժած շրջանները ճանաչել աղետի հատուկ գոտիներ: Դա թույլ կտա մոբիլիզացնել լրացուցիչ միջոցներ՝ հեղեղումների հետևանքների վերացման, վերականգնողական աշխատանքների իրականացման և քաղաքացիներին օգնության ցուցաբերման համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում