Բանգլադեշում ռազմաօդային ուժերի ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի

1 րոպեի ընթերցում

Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում ռազմաօդային ուժերի ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի։ Նրանց թվում կա առնվազն 25 երեխա։ Եվս 88 մարդ վիրավորվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

F-7 BG ինքնաթիռը կործանվել էր հուլիսի 21-ին, ուսումնական թռիչքի ժամանակ, վերելքից կարճ ժամանակ անց։ Այն ընկել էր դպրոցի և քոլեջի շենքի վրա։

Բանգլադեշի ռազմական գերատեսչությունից հայտնել են, որ կործանման պատճառը մեխանիկական անսարքությունն էր։

Զոհերի թվում են 25 երեխա, մեկ ուսուցիչ և օդաչուն։

Բանգլադեշի կառավարությունը մեկ օրով սուգ է հայտարարել։

Ավելի վաղ հաղորդվում էր 19 զոհի մասին։

Աշխարհ

Բանգլադեշում ռազմաօդային ուժերի ինքնաթիռն ընկել է ուսումնական հաստատության վրա. կան զոհեր

Հայերեն English Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն