Տնտեսություն

«Վեոլիա Ջուր» ընկերության գլխավոր տնօրենը ՀՀ նախագահին է ներկայացրել իրականացվող ծրագրերը

1 րոպեի ընթերցում

«Վեոլիա Ջուր» ընկերության գլխավոր տնօրենը ՀՀ նախագահին է ներկայացրել իրականացվող ծրագրերը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Վեոլիա Ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, հանդիպման ընթացքում Մարիաննա Շահինյանը ներկայացրել է «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից իրականացվող ծրագրերը, որոնք միտված են ջրամատակարարման համակարգի բարելավմանը, սպասարկման որակի բարձրացմանը, ինչպես նաև սպառողների բարձրաձայնած խնդիրներին օպերատիվ ու արդյունավետ արձագանքելու նպատակով ձեռնարկված քայլերին։

Մտքեր են փոխանակվել ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների ընթացիկ վիճակին, համակարգի արդիականացմանն, ինչպես նաև ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։

Ըստ աղբյուրի՝ անդրադարձ է եղել նաև ապագա նախաձեռնություններին, որոնք նպատակ ունեն ընդլայնել մատուցվող ծառայությունների ծավալը՝ ընդգրկելով նոր բնակավայրեր, ինչպես նաև ներդնել ժամանակակից տեխնոլոգիաներ՝ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման, խելամիտ օգտագործման և պահպանման համար։

 

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում