Աշխարհ

Հարավային Կորեայում տեղատարափ անձրևները 4 մարդու կյանք են խլել, 5000 մարդ տարհանվել է

1 րոպեի ընթերցում

Հարավային Կորեայում տեղատարափ անձրևները 4 մարդու կյանք են խլել, 5000 մարդ տարհանվել է

Հարավային Կորեայի կենտրոնական և հարավային շրջաններում երեք օր շարունակվող տեղատարափ անձրևների հետևանքով մահացել է 4 մարդ, 1 անհետ կորած է, ավելի քան 5000 մարդ տարհանվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։

Հեղեղները վնաս են պատճառել գրեթե 500 հանրային և շուրջ 300 մասնավոր սեփականության օբյեկտների։

Երկու ուղևորատար լաստանավային երթուղու աշխատանքը դադարեցվել է, մասամբ կասեցվել է գնացքների երթևեկությունը։ Տեղի են ունեցել նաև հոսանքազրկումներ։

Հարավային Կորեայի կառավարությունը մոբիլիզացրել է համապատասխան նախարարություններն ու գործակալությունները՝ աղետին լիարժեք արձագանքելու համար։

Կորեայի օդերևութաբանական վարչությունը կանխատեսում է ևս 100-200 մմ տեղումներ հարավային մի շարք քաղաքներում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում