Աշխարհ

Պակիստանում մուսսոնային անձրևները 24 ժամվա ընթացքում 63 մարդու կյանք են խլել

1 րոպեի ընթերցում

Պակիստանում մուսսոնային անձրևները 24 ժամվա ընթացքում 63 մարդու կյանք են խլել

Պակիստանի Փանջաբի նահանգում հուլիսի 16-ից սկսված հեղեղումների հետևանքով առնվազն 63 մարդ է զոհվել, վիրավորվել է 290-ը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ն։

Աղետների ազգային վարչության տվյալներով՝ զոհերի մեծ մասը տուժել է շենքերի փլուզումից, մյուս մասը կա՛մ խեղդվել, կա՛մ էլեկտրահարվել է։

Մուսսոնային անձրևների պատճառով Փանջաբում փակվել են մի քանի արագընթաց ճանապարհներ և չեղարկվել կամ հետաձգվել են տասնյակ չվերթեր։

Մայրաքաղաք Իսլամաբադին մոտ գտնվող Ռավալպինդի քաղաքի իշխանությունները մարդկանց տանը պահելու նպատակով հուլիսի 17-ը հայտարարել են ոչ աշխատանքային օր, իսկ քաղաքով անցնող գետի ափին ապրողներին խնդրել են տարհանվել։

Հունիսի վերջին սկսված մուսսոնային անձրևների հետևանքով երկրում զոհերի թիվը հասել է գրեթե 180-ի, որոնց կեսից ավելին երեխաներ են։

Մոտ 250 միլիոն բնակչություն ունեցող Պակիստանը կլիմայի փոփոխության նկատմամբ ամենախոցելի երկրներից մեկն է։

Պակիստանում է նաև գտնվում ավելի քան 13 000 սառցադաշտ, որոնք հալչում են արագացված տեմպերով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում