Հակոբ Սիմիդյանը ինքն է վարչապետին խնդրել իրեն ազատել Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից

1 րոպեի ընթերցում

Շրջակա միջավայրի արդեն նախկին նախարար Հակոբ Սիմիդյանն ինքն է վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդրել իրեն ազատել նախարարի պաշտոնից։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ։ 

«Ես նախ ուզում եմ պարոն Սիմիդյանին շնորհակալություն հայտնել Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում իր կատարած աշխատանքի համար։ Ուզում եմ ասել, որ պարոն Սիմիդյանը ինքն է ինձ դիմել, որպեսզի ես իրեն ազատեմ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից։ Համոզված եմ, որ պարոն Սիմիդյանի փորձը և քաղաքական ու կառավարչական ոլորտի գիտելիքները հետագայում կկարողանանք ծառայեցնել պետության հետագա զարգացման գործին։ Պարոն Սիմիդյանի հետ մենք շատ վաղուցվանից ենք համատեղ գործունեություն ծավալում, և համոզված եմ, որ այդ գործունեությունը դեռ կշարունակվի»,- ասել է ՀՀ վարչապետը։ 

Հուլիսի 16-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Հակոբ Սիմիդյանն ազատվել էր ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից։ Նախագահի մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնում նշանակվել էր Համբարձում Մաթևոսյանը։ 

Հայերեն

Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը նոր շունչ է ստացել. Չեխիայի նախագահ

ՌԴ դեսպանատունը կտրականապես մերժել է Բրիտանիայի մեղադրանքները Լայպցիգում ԱԹՍ-ների հետ կապված միջադեպին Մոսկվայի առնչության մասին

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 03/09/26

Ասիական ինդեքսները նվազել են - 03/09/26

Նիկոլ Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանի հետ

Գերմանիան 250 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ էներգամատակարարումն ապահովելու համար

Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկում է մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցմանը ռուսական կողմի մասնակցության հարցը

Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները գրեթե լիովին վերականգնվել են

Սեպտեմբերի 1-ը Wildberries-ի գույներով. տոնն ավարտվեց, իսկ դպրոցական զեղչերը շարունակվում են