Հակոբ Սիմիդյանն ազատվել է Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից, նրան կփոխարինի Համբարձում Մաթևոսյանը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Հակոբ Սիմիդյանն ազատվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի առաջարկությամբ և ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով ՀՀ շրջակա միջավայրի նախարար է նշանակվել Համբարձում Մաթևոսյանը։ 

Հակոբ Սիմիդյանը ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականի դեկտեմբերից։ 

Համբարձում Մաթևոսյանը 2023 թվականի փետրվարից զբաղեցնում էր ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնը։ 

Հայերեն Español Русский