1 րոպեի ընթերցում
Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն առաքելության երևանյան գրասենյակում հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։
«Պատիվ ունեցանք հյուրընկալել Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանին Երևանի մեր գրասենյակում՝ քաղաքավարության այցի շրջանակներում։ Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը դեսպանին է ներկայացրել առաքելության մանդատն ու գործունեությունը, ինչպես նաև հրավիրել այցելելու Եղեգնաձորում գտնվող առաքելության գլխավոր գրասենյակ»,-ասված է ԵՄ առաքելության գրառման մեջ։