Ճապոնիայի ՊՆ-ն անհանգստացած է Ռուսաստանի և Չինաստանի ռազմական համագործակցության խորացումից
1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի և Չինաստանի զինված ուժերի միջև համագործակցության խորացումը լուրջ անհանգստություն է առաջացնում Տոկիոյի համար: Նման ձևակերպում կա Ճապոնիայի պաշտպանության նախարարության «Սպիտակ գիրք» տարեկան զեկույցում: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:
«Ռուսաստանի և Չինաստանի զինված ուժերի միջև համագործակցության ինտենսիվությունը մեծանում է: Դա մեծ անհանգստություն է առաջացնում, քանի որ նպատակն ուժի ցուցադրությունն է Ճապոնիայի նկատմամբ», - ասվում է փաստաթղթում:
Նմանատիպ ձևակերպումներ են բովանդակել Ճապոնիայի պաշտպանական գերատեսչության վերջին մի քանի տարվա բոլոր ամենամյա զեկույցները:
Կարդացեք հոդվածը` Русский