Քաղաքականություն

Հանրապետության նախագահը Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն

1 րոպեի ընթերցում

Հանրապետության նախագահը Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա առթիվ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, նախագահը շնորհավորել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և ի դեմս նրա՝ նախագահ Էմանուել Մակրոնին և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին, մաղթելով խաղաղություն, հաջողություն ու բարօրություն:

Ընդգծելով հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների կարևորությունը, երկու կողմերը, ի թիվս այլ հարցերի, հատուկ անդրադարձել են ապակենտրոնացված համագործակցությանը, որի շրջանակում Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին Սյունիքում Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսության բացման կապակցությամբ:

Ըստ աղբյուրի՝ անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը, որը ներառում է երկկողմ հարաբերությունների բոլոր ոլորտները:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են երկկողմ բարեկամական հարաբերությունների էլ ավելի խորացման և ընդլայնման հանձնառությունը:

Կարդացեք հոդվածը` فارسیFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում