Աշխարհ

Wizz Air-ը դադարեցնում է դեպի Աբու Դաբի չվերթերը

1 րոպեի ընթերցում

Wizz Air-ը դադարեցնում է դեպի Աբու Դաբի չվերթերը

Wizz Air ավիաընկերությունը հայտարարել է Աբու Դաբի չվերթերը դադարեցնելու մասին, որպեսզի կենտրոնանա իր հիմնական՝ Արևելյան Եվրոպայի շուկայի վրա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Հունգարիայում հիմնադրված ավիաընկերությունը նախ իր գործունեությունն ընդլայնել էր Արևելյան Եվրոպայում, այնուհետև 2019 թվականին ուղղություն բացել դեպի Աբու Դաբի:

Սակայն հուլիսի 14-ին ավիաընկերությունը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական անկայունությունը, օդային տարածքի հաճախակի փակումը ազդել են ուղևորությունների պահանջարկի վրա: 

Ընկերությունը հայտնել է, որ վերջին տարիներին քիչ ներդրումներ էր անում կենտրոնական և արևելյան Եվրոպայի շուկայում, սակայն այժմ կշարունակի կենտրոնանալ հենց այդ շուկայի վրա: 

Կարդացեք հոդվածը` Türkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում