Հայաստան

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պապիկյանը շնորհավորական ուղերձը հրապարակել է X-ի իր էջում: 

«Իմ ջերմ շնորհավորանքն եմ հղում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին, երկրի ղեկավարությանը և իմ գործընկեր պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուին՝ Ազգային տոնի կապակցությամբ։

Մաղթում եմ Ֆրանսիային խաղաղություն, կայունություն և շարունակական զարգացում։

Համոզված եմ, որ Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամությունն ու համագործակցությունը, այդ թվում՝ պաշտպանության բնագավառում, կշարունակեն ընդլայնվել՝ ի շահ երկու երկրների խաղաղության ու բարօրության»,- նշված է գրառման մեջ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում