ՀՀ նախագահ Խաչատուրյանը Եգիպտոսի ազգային տոնի կապակցությամբ ընդունել է դեսպան Սերենադ Գամիլին

3 րոպեի ընթերցում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Գամիլին՝ Եգիպտոսի ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, նախագահը շնորհավորել է դեսպանին, Եգիպտոսի ղեկավարությանը և եղբայրական ժողովրդին տոնի առթիվ՝ մաղթելով խաղաղություն, զարգացում և հաջողություններ։

«Շնորհիվ նաև Ձեր ջանքերի՝ հայ-եգիպտական հարաբերությունները շարունակական զարգացում են ապրում և հաջողություններ արձանագրում։ Պատահական չէ, որ Եգիպտոսը եղել է այն առաջին երկրներից մեկը, որ դեսպանատուն է բացել Հայաստանում, իսկ Հայաստանը՝ իր առաջին դեսպանություններից մեկը հենց Կահիրեում։ Այս հարաբերություններում մեծ դեր ունի նաև Եգիպտոսում հաստատված հայկական համայնքը»,- ողջունելով դեսպանին ասել է նախագահը։

Ըստ աղբյուրի՝ Վահագն Խաչատուրյանը նշել է նաև, որ Եգիպտոսը Հայաստանի համար բարեկամական երկիր է, և երկու ժողովուրդների միջև կապերը ձևավորվել են պատմական հիմքերի վրա։

«Եգիպտոսն ու Հայաստանը հնագույն քաղաքակրթություններ կրող երկրներ են, և մեր ժողովուրդների միջև կան բազմաթիվ ընդհանրություններ»,- ասել է նախագահը։ Նա նշել է, որ Հայաստանի և Եգիպտոսի միջև ձևավորված քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը լայն հնարավորություններ է ընձեռում առավել խորացնելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում։ Նախագահը հավելել է, որ այդ քաղաքական երկխոսությունն իր դրական ազդեցությունն է թողնում նաև գործարար կապերի զարգացման վրա՝ ստեղծելով նոր հնարավորություններ տնտեսական փոխգործակցության համար։

Նշվում է, որ դեսպան Սերենադ Գամիլը շնորհակալություն է հայտնել նախագահին ջերմ ընդունելության համար՝ նշելով․ «Պարոն նախագահ, ինձ համար մեծ պատիվ է հանդիպել Ձեզ։ Մեր ազգային տոնի նախաշեմին Ձեր կողմից ցուցաբերված ջերմ վերաբերմունքն ու աջակցությունն առանձնահատուկ նշանակություն ունի։ Շնորհակալ եմ այն աջակցության համար, որ Դուք մշտապես ցուցաբերում եք Հայաստանում իմ դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում, որը միտված է մեր երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմանը»։

Դեսպանը մատնանշել է 2023 թվականի սկզբին Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցը՝ նշելով, որ այն նոր խթան հանդիսացավ հայ-եգիպտական հարաբերությունների սերտացման և փոխգործակցության խորացման համար։ Սերենադ Գամիլը նաև ընդգծել է եգիպտահայ համայնքի նշանակալի ներդրումը Եգիպտոսի զարգացման գործում:

Հանդիպման շրջանակում անդրադարձ է կատարվել հայ-եգիպտական հարաբերությունների զարգացման օրակարգին և հեռանկարներին: Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել նաև Եգիպտոսի հավասարակշռված և կառուցողական մոտեցումը մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերին։

Հայերեն العربية English Français Русский

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել

Այս տարվա հունվար–մայիս ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել․ ԷՆ

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է