Երևան

Գերեզմանատան տարածքից ապամոնտաժվել է ինքնակամ կառուցված քարի մշակման արտադրամասը

1 րոպեի ընթերցում

Երևանի Արին-Բերդ գերեզմանատան տարածքում ապամոնտաժվել է համայնքային հողի վրա ինքնակամ կառուցված քարի մշակման արտադրամասը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, ապամոնտաժումն իրականացվել է «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի նախաձեռնությամբ և Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի աջակցությամբ: 

Ըստ աղբյուրի՝ շուրջ 20 տարի է, ինչ արտադրամասն ապօրինի գործում է համայնքային գերեզմանատան տարածքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում