Քաղաքականություն

ՀՀ նախագահը դեսպաններ է նշանակել Օմանում և Հորդանանում

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը դեսպաններ է նշանակել Օմանում և Հորդանանում

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հուլիսի 10-ի հրամանագրով Հրաչյա Փոլադյանը նշանակվել է Օմանի Սուլթանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մասկատ)։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Առաքելյանը, համատեղության կարգով, նշանակվել է Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Էլ Քուվեյթ)։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում