Քաղաքականություն

ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի տնտեսության և կայուն զարգացման նորանշանակ նախարարի, խորհրդարանի երկու հանձնաժողովների նախագահների հետ

2 րոպեի ընթերցում

ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի տնտեսության և կայուն զարգացման նորանշանակ նախարարի, խորհրդարանի երկու հանձնաժողովների նախագահների հետ

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը hուլիսի 10-ին հանդիպել է Վրաստանի խորհրդարանի Մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովի ղեկավար, Վրաստանի պարալիմպիկ կոմիտեի նախագահ Ռատի Իոնաթամիշվիլիի հետ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վրաստանում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ հանդիպմանը քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության, իրավահավասարության հետ կապված հարցեր։ 

Զրուցակիցներն անդրադարձել են նաև ՀՀ և Վրաստանի պարալիմպիկ կոմիտեների միջև համագործակցության հնարավորություններին։

Նույն օրը դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի Իրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Արչիլ Գորդուլաձեի հետ։

Ըստ աղբյուրի՝ քննարկվել են ՀՀ և Վրաստանի խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների միջև համագործակցության ընդլայնման և փորձի փոխանակման հնարավորությունները։

ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին նույն օրն ընդունել է Վրաստանի տնտեսության և կայուն զարգացման նորանշանակ նախարար Մարիամ Քվրիվիշվիլին։ 

Նշվում է, որ դեսպանը շնորհավորել է նախարարին՝ պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ 

Զրուցակիցները քննարկել են ՀՀ և Վրաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացման և գործարար կապերի ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում