Արծվիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել

2 րոպեի ընթերցում

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մինասյանն այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի շենքից դուրս գալուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում։

«Ինչպես Ազգային ժողովում ներկայացվել է, նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել, այն է՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար։ Արդեն ԱԺ-ում ասել եմ, որ սա իրավական տեսակետից զուրկ քաղաքական հետապնդման դասական օրինակ է։ Մինչև միջազգային դատարան գնալու ենք»,- ասել է նա։

Մինասյանը նաև տեղեկացրել է, որ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Հուլիսի 7-ին Հայաստանի Ազգային ժողովը կողմ էր քվեարկել «Հայաստան» խմբակցության  քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն։ 

Ըստ ներկայացված փաստերի՝ վերջինս 2016-2018 թթ. Բնապահպանության նախարարի պաշտոնում իր լիազորությունները չարաշահելով՝ խոչընդոտել է իրավական ընթացակարգերով ապօրինի զավթված հողատարածքի առգրավմանը, ընդհակառակը՝ մասնակցել է դրա օրինականացման գործընթացին։

Քննությունը բացահայտել է, որ Արծվիկ Մինասյանը տեղեկացված է եղել, որ նշված տարածքում ինքնակամ կառուցվել է առանձնատուն՝ Սեյրան Օհանյանի համար, սակայն պաշտոնապես մրցույթ է կազմակերպել տարածքը կառուցապատման իրավունքով փոխանցելու համար՝ ի վերջո ապահովելով նրա շահերը ներկայացնող անձի հաղթանակը։

Արծվիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվելու Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար, որի հետևանքով առաջացել են ծանր հետևանքներ։ 

 

 

Հայերեն English Русский

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր

Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios

ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց

Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել

Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հրաժարվելու է ԱԺ-ում աշխատավարձ ստանալուց

«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը