Մահացել է ավստրալացի դերասան Ջուլիան Մակմեհոնը
1 րոպեի ընթերցում

57-ամյա ավստրալացի դերասան Ջուլիան Մակմեհոնը մահացել է քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է նրա կինը՝ Քելլի Մակմեհոնը։
«Ջուլիան սիրում էր կյանքը, իր ընտանիքը, ընկերներին, իր աշխատանքն ու երկրպագուներին։ Նրա ամենամեծ ցանկությունն էր մարդկանց ուրախություն պարգևել։ Մենք գնահատում ենք նրա թողած հիշողությունները»,-նշված է Մակմեհոնի կնոջ ուղերձում։
Դերասանը հանդիսատեսին հայտնի է «ՌԵԴ», «Ֆանտաստիկ քառյակը», «Ֆանտաստիկ քառյակը. Արծաթյա սերֆերի ներխուժումը» ֆիլմերից, ինչպես նաև «Charmed» («Կախարդվածները»), «Nip/Tuck» և «FBI: Most Wanted» հեռուստասերիալներում իր դերակատարումներից։
Մակմեհոնը ծնվել է 1968 թվականին Ավստրալիայում, երկրի նախկին վարչապետ Ուիլյամ Մակմեհոնի որդին է։