Հայաստան

ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտարարություն է տարածել գնման ընթացակարգի շրջանակում հայտերի ներկայացման վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտարարություն է տարածել գնման ընթացակարգի շրջանակում հայտերի ներկայացման վերաբերյալ

Էլեկտրոնային գնումների www.armeps.am համակարգի միջոցով հրապարակված՝ ՀՀ ֆինանսների նախարարության կարիքների համար ՀՀ ՖՆ-ԲՄԱՇՁԲ-25/1 ծածկագրով գնման ընթացակարգի շրջանակում համակարգում առաջացած ծրագրային խնդրով պայմանավորված՝ հնարավոր չէ ներկայացնել մասնակցության հայտեր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից, մանրամասնելով, որ նշված ընթացակարգի մասնակցության հայտերը անհրաժեշտ է ներկայացնել թղթային եղանակով՝ համաձայն ստորև ներկայացված կարգի:

3.1 Մասնակիցը ՀՀ ՖՆ-ԲՄԱՇՁԲ-25/1 ծածկագրով ընթացակարգի մասնակցության հայտը ներկայացնում է՝ հիմք ընդունելով նշված ընթացակարգի հրավերը և հաշվի առնելով ստորև ներկայացված առանձնահատկությունները։

Մասնակցության հայտերը անհրաժեշտ է մինչև ՀՀ ՖՆ-ԲՄԱՇՁԲ-25/1 ծածկագրով հրավերում նշված հայտերի ներկայացման ժամկետը թղթային տարբերակով ներկայացնել ՀՀ ֆինանսների նախարարության Մելիք Ադամյան 1 հասցեում գտնվող վարչական շենք, 114 սենյակ:

Մասնակցի կողմից ներկայացվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն էլեկտրոնային կրիչի վրա, որ դրվում է փակ սոսնձված ծրարում, ծրարի վրա նշվում է պատվիրատուի անվանումը և հայտի ներկայացման վայրը (հասցեն), ընթացակարգի ծածկագիրը, «չբացել մինչև հայտերի բացման նիստը» բառերը, ինչպես նաև մասնակցի անվանումը (անունը), գտնվելու վայրը և հեռախոսահամարը: Ընդ որում՝ մասնակցի կողմից հաստատվող փաստաթղթերը հաստատվում են էլեկտրոնային ստորագրությամբ:

Ընթացակարգի հայտերը ստանում և հայտերի գրանցամատյանում դրանք գրանցում է հանձնաժողովի քարտուղար Լուսինե Սահակյանը։ Հայտերը քարտուղարի կողմից գրանցվում են գրանցամատյանում` ըստ դրանց ստացման հերթականության` գրանցամատյանում նշելով գրանցման համարը, օրը և ժամը: Մասնակցի պահանջով դրա մասին տրվում է տեղեկանք։ Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո ներկայացված հայտերը գրանցամատյանում չեն գրանցվում և ստանալու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում քարտուղարի կողմից վերադարձվում են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում