Աշխարհ

Հարավային Կորեայի նախագահը խոսել է ԿԺԴՀ-ի հետ հնարավոր միավորման մասին

1 րոպեի ընթերցում

Հարավային Կորեայի նախագահը խոսել է ԿԺԴՀ-ի հետ հնարավոր միավորման մասին

Կորեայի Հանրապետությունը պետք է ձգտի խաղաղ միավորման. Հարավը և Հյուսիսը «կարող են միավորվել նաև հարյուրավոր տարիներ անց», եթե պահպանեն ազգային ընդհանրությունը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Կորեայի Հանրապետության նախագահ Լի Չժե Մյոնը:

«Մեր սահմանադրության մեջ գրված է. ձգտում ենք խաղաղ միավորման, այլ ոչ թե կլանման: Ո՞ւմ դուր կգա կլանումը», - ասել է նախագահը իր պաշտոնավարման 30-րդ օրվա առթիվ կայացած մամուլի ասուլիսում: Նրա խոսքով, կլանման փորձը կարող է հանգեցնել «մեծաթիվ զոհերի»: 

Լի Չժե Մյոնը նշել է, որ իրենք հետաքրքրված են Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերությունները բարելավելու հարցում՝ «պրագմատիկ դիվանագիտության» շրջանակներում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում