Հայաստան

«Վիվա Արմենիա»-ն ձեռք կբերի «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը. ՀԾԿՀ-ն համաձայնություն է տվել գործարքին

2 րոպեի ընթերցում

«Վիվա Արմենիա»-ն ձեռք կբերի «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը. ՀԾԿՀ-ն համաձայնություն է տվել գործարքին

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հավանություն է տվել «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը «Վիվա Արմենիա» ընկերության վաճառելու գործարքին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գործարքին հավանություն է տվել հուլիսի 2-ին կայացած նիստի ժամանակ։ 

ՀԾԿՀ-ն գործարքին հավանություն տալու մասին  «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ»-ի հայտը ստացել է մայիսի 7-ին։ 

ՀԾԿՀ-ն մայիսի 12-ին գործարքի վերաբերյալ գրություն է ուղարկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, որտեղից հունիսի 26-ից պատասխանել են, որ առարկությունների չունեն։ 

Գործարքի վերաբերյալ առարկություն չի հայտնել նաև Ազգային անվտանգության ծառայությունը, ինչի մասին ևս ԲՏԱ նախարարությունը ծանուցել է ՀԾԿՀ-ին։ 

ՀԾԿՀ-ն, ուսումնասիրելով հայտը, պարզել է, որ գործարքը մերժելու հիմքեր չկան, ուստի որոշել է համաձայնություն տալ  «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերության 100 տոկոս բաժնեմասերը «Վիվա Արմենիա» ընկերությանը վաճառելուն։ 

Նշվում է, որ գործարքը պետք է իրականացվի ՀԾԿՀ-ի կողմից դրան հավանություն տալու որոշման ուժի մեջ մտնելուց հետո՝ հաջորդող 6 ամիսների ընթացքում։  

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում