Թաիլանդի Սահմանադրական դատարանը կասեցրել է վարչապետի լիազորությունները

3 րոպեի ընթերցում

Թաիլանդի Սահմանադրական դատարանը կասեցրել է վարչապետ Փեթոնգթան Չինավատրայի լիազորությունները՝ պատգամավորների հանրագրից հետո, որով պահանջվում է պաշտոնից հեռացնել նրան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Nation Thailand-ը։

Պարբերականի տվյալներով՝ 36 սենատորներ պահանջել են հեռացնել Փեթոնգթան Չինավատրային այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել է նրա հեռախոսազրույցի ձայնագրությունը Կամբոջայի նախկին վարչապետ Հուն Սենի հետ: Նրանց կարծիքով, սահմանային վեճի քննարկման ընթացքում վարչապետի արած հայտարարությունները վերաբերում են երկրի ինքնիշխանությանը: Նշվում է, որ դատավորները քվեարկել են վարչապետի պաշտոնում Փեթոնգթանի լիազորությունների կասեցման օգտին մինչև նրա գործով որոշում կկայացվի: Բայց նա դեռ կարող է աշխատել որպես մշակույթի նախարար նոր կառավարությունում։

Իր հերթին, Thai Enquirer հարթակը գրում է, որ ըստ սենատորների՝ քաղաքական գործիչը «չի կարողացել կատարել իր սահմանադրական պարտավորությունները, խուսափել է պատշաճ պատասխաններ տալուց և գործել է Կամբոջայի շահերին համապատասխան՝ անձնական կապերի լույսով»: 

Հունիսի 19-ին Թաիլանդի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Բանգկոկում Կամբոջայի դեսպանին՝ Չինավատրայի և Հուն Սենի միջև մասնավոր հեռախոսազրույցի արտահոսքի առնչությամբ, որի ժամանակ քննարկվել էր երկու պետությունների միջև սրված սահմանային վեճը: Դիվանագետին է հանձնվել բողոքի նոտա, որտեղ կամբոջական կողմի գործողությունները համարվել են «դիվանագիտական ​​էթիկայի խախտում և վստահության լուրջ չարաշահում»: 

Զրույցի ձայնագրությունը հրապարակվել է հունիսի 18-ին սոցիալական ցանցերում այն բանից հետո, երբ Հուն Սենն այն ուղարկել է կամբոջացի պաշտոնյաներին: Թաիլանդի հասարակայնությանը վրդովեցրել է Չինավատրայի այն արտահայտությունը, որով նա Հուն Սենին կոչ է արել ուշադրություն չդարձնել զինվորականների հայտարարություններին, այդ թվում՝ Կամբոջայի հետ սահմանին տեղակայված Թաիլանդի ցամաքային ուժերի 2-րդ ռազմական շրջանի հրամանատարի խոսքին: Դժգոհություն է առաջացրել նաև այն տոնայնությունը, որով Չինավատրան դիմել է Հուն Սենին՝ նրան անվանելով «քեռի», ինչն անընդունելի է համարվում պաշտոնական համատեքստում:

Հայերեն Русский

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց