Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին՝ Կանադայի օրվա առիթով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած շնորհավորական ուղերձում ասված է. 

«Մեծարգո պարոն վարչապետ,

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Կանադայի օրվա կապակցությամբ։

Հայաստանն առանձնահատուկ նշանակություն է տալիս Կանադայի հետ երկկողմ հարաբերությունների վերընթաց զարգացմանը և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնմանը և խորացմանը։ 

Առանձնակի գնահատանքի է արժանի Կանադայի շարունակական աջակցու­թյունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչ­պես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին։

Օգտվելով առիթից՝ վերահաստատում եմ իմ պատրաստակամությունն աշխատելու Ձեզ հետ՝ մեր երկու երկրների միջև համագործակցության ողջ ներուժը կյանքի կոչելու ուղղությամբ։

Եվս մեկ անգամ շնորհավորելով ազգային տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ Ձեզ անսպառ եռանդ ու քաջառողջություն, իսկ Կանադայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն, խաղաղություն և երջանկություն»։ 

Հայերեն العربية English Español Français ქართული Русский Türkçe

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի