Հայաստանը վճռական է իր գյուղատնտեսական ներուժի իրացման հարցում. ՀՀ էկոնոմիկայի նախարար

2 րոպեի ընթերցում

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Հռոմում մասնակցել են ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Խորհրդի 44-րդ նստաշրջանին և դրա շրջանակներում կազմակերպված՝ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների խնդիրներին նվիրված նախարարական միջոցառմանը։

«Հայաստանը, ինչպես բազմաթիվ ծովային ելք չունեցող երկրներ, իր աշխարհագրական դիրքով, լեռնային ռելիեֆով և հարևան երկրների տարածքով անցնող տարանցիկ ուղիներից կախվածությամբ պայմանավորված բախվում է տարատեսակ մարտահրավերների։ Այս գործոնները հաճախ հանգեցնում են արտադրական և լոգիստիկ բարձր ծախսերի՝ մեր ագրոսննդային համակարգերը դարձնելով ավելի խոցելի։ Այնուամենայնիվ, Հայաստանը վճռական է իր գյուղատնտեսական ներուժի իրացման հարցում՝ առաջ մղելով ռազմավարական նախաձեռնություններ, նորարարական լուծումներ և միջազգային գործընկերության խորացումը», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարական բարձրաստիճան միջոցառման ընթացքում նշել է Գևորգ Պապոյանը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Գևորգ Պապոյանն իր ելույթում ներկայացրել է նաև պետական օժանդակության այն գործիքակազմը, որն ուղղված է գյուղատնտեսության ոլորտում առկա մարտահրավերների հաղթահարմանն ու ոլորտում գործող տնտեսավարողներին աջակցմանը։

Նախարարն իր խոսքում անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը և նշել, որ այն նպատակ ունի զարգացնել Հայաստանի և հարևան երկրների միջև հաղորդակցությունը՝ առաջնորդվելով համապարփակության, ներառականության, տարածաշրջանային ենթակառուցվածքների ոչ խտրական օգտագործման տեսլականով:

Գևորգ Պապոյանը նաև ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը խորացնել համագործակցությունը ՊԳԿ-ի և առաջատար երկրների գործընկերների հետ։

Համաժողովի ընթացքում հաստատվել են նաև ՊԳԿ ռազմավարական նոր փաստաթղթեր՝ ուղղված կլիմայի, գյուղատնտեսության ու պարենային անվտանգության ոլորտներում գլոբալ մարտահրավերներին դիմակայելուն։

Հայերեն English فارسی Русский

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը