Հայաստանն ու Վրաստանը քննարկել են հայկական կոնյակի տարանցման գործընթացն արագացնելու հնարավորությունները

2 րոպեի ընթերցում

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը  Հռոմում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության համաժողովի շրջանակներում հանդիպել է Վրաստանի Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարար Դավիդ Սոնգուլաշվիլիի հետ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գևորգ Պապոյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Քննարկեցինք Վրաստանի տարածքով կոնյակի տարանցման հարցը, մասնավորապես գործընթացի արագացման հնարավորությունները»,- գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարը։

Վերջին ամիսներին վրացական կողմը խոչընդոտներ էր հարուցում իր տարածքով դեպի Ռուսաստան հայկական կոնյակի արտահանման համար։ Հայկական կոնյակով բեռնված բազմաթիվ բեռնատարներ կանգնած էին մնում վրացական Գեզի անցակետում. արտահանվող խմիչքը փորձաքննության ենթարկելու պատրվակով հայկական բեռնատարները օրերով ու շաբաթներով մնում էին Վրաստանում։ Խնդրի առնչությամբ կոնյակի արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները մի քանի անգամ ցույցեր անցկացրեցին Հայաստանում Վրաստանի դեսպանատան մոտ, խնդիրը կարգավորելու ուղղությամբ քայլեր էր ձեռնարկում նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Հունիսի 23-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը գործուղվել էին Վրաստան, հանդիպել Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի, Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի, ինչպես նաև Պետական եկամուտների ծառայության ղեկավար Իրակլի Բերաիայի հետ։ Բարձր մակարդակով կայացած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել Գեզի մաքսային տերմինալից հենց հունիսի 23-ին բաց թողնել հայկական կոնյակով բեռնված 55 բեռնատար ավտոմեքենա։ Կողմերը նաև պայմանավորվել էին, որ ևս 72 մեքենա բաց կթողնվի առաջիկա յոթ օրվա ընթացքում, իսկ դրան կհաջորդի լրացուցիչ 24 մեքենայի բացթողում։  

Գևորգ Պապոյանը նաև տեղեկացրել է, որ հունիսի 1-29-ը վրաց-ռուսական սահմանը հատել և ՌԴ է մտել հայկական կոնյակով բեռնված 106 բեռնատար, որից 19-ը վերջին 3 օրերին։
 

Հայերեն English ქართული Русский Türkçe 中文

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին

Հոկտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի