Չինաստանի Տյանցզին քաղաքում Հայհե գետով երեկոյան նավարկությունը վառ ու անմոռաց տպավորությունների հրավիրատոմս է

3 րոպեի ընթերցում

Չինաստանում քաղաքային գեղատեսիլ վայրեր փնտրող զբոսաշրջիկները յուրահատուկ հնարավորություն ունեն Տյանցզին քաղաքում երեկոյան նավարկություն կատարելու Հայհե գետի երկայնքով՝ միաժամանակ ականատես լինելով պատմաճարտարապետական ժառանգությանն ու նեոնային լույսերով աչք շոյող ափամերձ զբոսավայրերին: 

«Արմենպրես»-ի թղթակիցը չինական CGTN մեդիակորպորացիայի կողմից կազմակերպված «China Up Close» միջազգային լրագրողական ծրագրի շրջանակներում շրջայց է կատարել Տյանցզինում՝ ծանոթանալով նաև քաղաքի հյուրընկալ վայրերին:  

Հայհե գետը Չինաստանի յոթ խոշոր գետերից մեկն է, իսկ նրա ջրային համակարգն ամենախոշորն է երկրի  հյուսիսային հատվածում։ Տյանցզինում գետի երկարությունը կազմում է 73 կմ։

Այս բնակավայրի ժամանակակից քաղաքակրթությունն ակունքվում է Հայհե  գետից, որը կապում է նրա անցյալը, ներկան և ապագան։  

Գետի գեղատեսիլ երթուղին Տյանցզինի գլխավոր զբոսաշրջային գոտին է, որը ձգվում է ափերի երկայնքով: Նավարկության ընթացքում ուղեկցում են քաղաքի պատմական ճարտարապետության և ժամանակակից տեսքով ներդաշնակորեն միահյուսված գեղեցիկ տեսարանները:

Ափամերձ գոտու երկայնքով տեղակայված են արևմտյան ոճի փոքր շենքերին բնորոշ ճարտարապետական ​​համալիրներ, պատմության հետքը կրող հայտնի մարդկանց տուն-թանգարաններ, ինչպես նաև նեոնային լույսերով փայլող երկնաքերներ:  

Գետի երկայնքով նավակով զբոսանքի երթուղին ներառում է «Տյանցզինի աչք»-ը, որն աշխարհում եզակի «սատանայի անիվ»-ն է՝ ներկառուցված կամրջի մեջ: 

Բացի այդ՝ կան բազմաթիվ խորհրդանշական կամուրջներ, որոնցից յուրաքանչյուրն ունի բնապատկերային իր առանձնահատուկ տեսարանը, ճարտարապետական ​​հմայքը։ 

Տյանցզինում այս տարի մեկնարկել են նաև «Հայհե գետի գիշեր» խորագրով միջոցառումներ, որոնք գետի ափամերձ հատվածում  ներկայացումների, ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցադրությունների շարք են ՝ թույլ տալով այցելուներին զգալ քաղաքի գեղարվեստական ​​մթնոլորտը:  

Միևնույն ժամանակ, հիմնվելով Հայհե գետի ափամերձ շենքերի, կամուրջների և ափամերձ տարածքների լանդշաֆտի վրա՝ այստեղ լուսավորության բարելավման մանրակրկիտ աշխատանքներ են իրականացվել 216 շենքերի, 13 կամուրջների, 8.2 կմ գետափի և 7 նավամատույցների վրա՝ ստեղծելով վառ և արտահայտիչ գիշերային տեսարան: 

Հայերեն Русский

Վարշավայում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի ԱԳ նախարարները

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի ԱԳ նախարարի հետ

Մեր եվրոպական ձգտումները ստացել են իրավական և քաղաքական ձևակերպում. Միրզոյանի ելույթը «ԵՄ Արևելյան գործընկերության վերաիմաստավորումը» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Հայաստանում քննարկվել են հոգեկան առողջության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության և ծառայությունների հասանելիության հարցերը

Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ միասնական տաղավարով մասնակցում է «Bar Convent Berlin» ցուցահանդեսին

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքն անհրաժեշտ է համաշխարհային շուկային

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ է նշանակվել Էդվարդ Կարապետյանը

Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պատվիրակությանը