Տեսանյութ

ՀՀ անշարժ գույքն՝ ավելի հասանելի սփյուռքին. Մոսկվայում մեկնարկել է TOON EXPO MOSCOW 2025-ը

3 րոպեի ընթերցում

Մոսկվայի Տիմիրյազև ցուցահանդեսային կենտրոնում մեկնարկել է TOON EXPO MOSCOW 2025-ը՝  հնարավորություն տալով  մոսկվայաբնակ հայերին և տեղացիներին  ծանոթանալ ներկայացված ավելի քան 50 նախագծերին, 
որոնցով հանդես են գալիս Հայաստանի առաջատար կառուցապատողները, արտերկրում անշարժ գույք ներկայացնող ընկերությունները, բանկերը և անշարժ գույքի գործակալությունները։ Ցուցահանդեսի կարգախոսն է՝ ՀՀ անշարժ գույքն՝ ավելի հասանելի սփյուռքին:

 «Արմենպրես»-ի հետ զրույցում Big Projects ընկերության համահիմնադիր, հանրային կապերի պատասխանատու Դիանա Հարոյանն ընդգծեց՝ իրենց թիմի համար շատ մեծ հպարտություն է, որ հոբելյանական հինգերորդ TOON EXPO-ն անցկացվում  է Մոսկվայում:

«Բավականին դժվարությամբ, բայց մեզ հաջողվեց հավաքել մեր գործընկերներին Մոսկվայում և ներկայացնել Հայաստանի անշարժ գույքի շուկան մոսկվայաբնակ մեր հայրենակիցներին: Մենք շատ հստակ տեսնում էինք, որ հայկական անշարժ գույքի նկատմամբ մեծ պահանջարկ կար սփյուռքում, և մենք այստեղ ներկայացնում ենք ոչ միայն բնակելի անշարժ գույքեր, այլ նաև՝ ներդրումային մի շարք նախագծեր, որովհետև այս պահին Հայաստանում կառուցվում են շատ հյուրանոցային համալիրներ, ապարտ հոթելներ և ներդրումների համար բավականին լավ նախագծեր, որոնք էլ այս օրերին ներկայացվելու են մեր սփյուռքի հայությանը »,- ասաց Դիանա Հարոյանը:

Ցուցահանդեսին  բոլոր տաղավարները հանդես կգան միայն այս 3 օրերի համար նախատեսված հատուկ առաջարկներով և զեղչերով։

Բնակարան ձեռք բերելու հարցում ֆինանսապես կօգնի  Ամերիաբանկը՝ տրամադրելով շահավետ հիպոթեկային վարկեր՝ հատուկ մշակված սփյուռքի համար:

Sunday Towers ընկերությունը Մոսկվայում է՝ առաջարկելու նոր  կառուցվող բնակելի համալիր՝ տարբերվող ու հետաքրքիր լուծումներով:

Top Buildings ընկերություն էլ, ներկայացնելով 16 հարկից բաղկացած նորակառույց բնակելի համալրը, նպատակ ունի  խթանելու հայրենադարձությունը:

New Komitas  բնակելի համալիրի՝  գերժամանակակից լուծումներով հագեցած արևկող և հարմարավետ բնակարաններ էլ կգոհացնեն  բոլոր քմահաճ այցելուներին:

Ցուցահանդեսին ներկայացված ընկերությունները նշեցին՝ իրենց հիմնական նպատակներից է սփյուռքի հայրենակիցներին տալ hնարավորություն և նրանց ավելի  մոտեցնել, կապել հայրենիքին:

Ցուցահանդեսն այցելուների համար բաց կլինի մինչև հունիսի  29-ը: Մուտքն ազատ է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում