Տնտեսություն

Հայաստանն ու Թուրքիան քննարկել են էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները

1 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Թուրքիան քննարկել են էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Ստամբուլում հանդիպում է ունեցել Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի հետ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ 

«Ստամբուլում հանդիպեցի Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկեցինք Թուրքիայի և Հայաստանի միջև էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները»,-ասված է թուրք պաշտոնյայի գրառման մեջ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում