Իրավունք

ՀՀ վարչապետի խոսնակն անդրադարձել է «Սրբազան պայքար»-ի պլանավորած գործողություններին

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի խոսնակն անդրադարձել է «Սրբազան պայքար»-ի պլանավորած գործողություններին

Այս պատմությունը սոսկ իշխանության դեմ ուղղված արշավի, իշխանափոխության կամ իշխանազավթման մասին չէ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանն՝ անդրադառնալով  «Սրբազան պայքար» շարժման մասնակիցների ու ղեկավարների պլանավորած ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններին, որոնց մասին ավելի վաղ հայտարարել էր Քննչական կոմիտեն

«Այս պատմությունը սոսկ իշխանության դեմ ուղղված արշավի, իշխանափոխության կամ իշխանազավթման մասին չէ։ 

Այս պետականաքանդ խմբակը պարզապես չի ընդդիմանում իշխանություններին, նրանք ատում են Հայաստանը, Հայաստանի ժողովրդին, մեր ազգային արժեքներն ու սրբությունները։

Հոգևորականի քողի տակ թաքնված մարդատյաց հրեշը բացահայտում է իր իրական դեմքը»,- գրել է Նազելի Բաղդասարյանը՝ կից հրապարակելով ՔԿ-ի տարածած ձայնագրություններից մեկը: 

Ավելի վաղ  ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցներն ու ղեկավարները պլանավորել էին Հայաստանում ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ իրականացնել։ ՔԿ-ն վերոնշյալ գործողություններն ապացուցող ձայնագրություններ ու լուսանկարներ է տարածել:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում