Թուրքիան ողջունում է Իսրայելի և Իրանի միջև հրադադարը

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի արտգործնախարարությունը ողջունել է Իսրայելի և Իրանի միջև հրադադարի համաձայնությունը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  այս մասին հայտնել են թուրքական ԶԼՄ-ները: 

«Մենք ողջունում ենք Իսրայելի և Իրանի միջև համաձայնեցված հրադադարը։ Մենք կոչ ենք անում կողմերին լիովին պահպանել հրադադարն առաջիկա կրիտիկական ժամանակահատվածում», - ասվում է Թուրքիայի ԱԳ նախարարության տարածած հայտարարության մեջ։ 

Հայերեն Español فارسی Русский